пятница, 4 марта 2016 г.

Խաղ-մրցույթ ,,Ֆիզիկա,, առարկայից

1.Օրվա իրադարձությունը՝    Խաղ-մրցույթ <<Ֆիզիկա>> առարկայից:
2.Անվանումը՝ <<Իմ խաղը>>:
3.Կատարման ժամկետը՝   03.03.2016:
4.Պատասխանատուն՝   Բնագիտական մ/մ նախագահ` Ն. Ստեփանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  Մ. Ավագյան:
6.Նպատակ /ներ/ ը.
·         Աշակերտները իմանան, թե ինչպիսի դեր ունի ֆիզիկան խոհանոցում:
·         Զարգացնեն իրենց գիտելիքները ֆիզիկա առարկայից և այն կիրառեն գործնականում:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Սկզբում ֆիզիկայի ուսուցչուհի Մ.Ավագյանը ներկայացրեց, թե ինչ գիտություն է ֆիզիկան: Միջոցառումը, որը նվիրված էր ֆիզիկային, կազմված էր երկու մասից: Առաջին մասում ֆիզիկայի ուսուցչուհի Մ.Ավագյանը և 12-րդ դասարանի աշակերտուհի Ն.Մարկոսյանը միասին ներկայացրին ֆիզիկայի տեղը խոհանոցում` կատարելով փորձեր և քննարկելով այն բոլոր ֆիզիկական երևույթները, որոնք կապված են թեյի և աղաջրի պատրաստման հետ: Միջոցառման երկրորդ մասի համար նախապես ձևավորվել էր երկու թիմ`<<Նյուտոն>> և <<Էյնշտեյն>>
գիտնականների անուններով: Յուրաքնչյուր թիմից մեկական մասնակից արկղիկից ձգում էր հարցը և, թիմով քննարկելուց հետո, պատասխանում: Դրան զուգահեռ սալիկահանդեսի միջոցով ներկայացվում էր հարցը և պատասխանը: Խաղի վերջում թիմերը հավաքելով հավասար միավորներ` դպրոցի տնօրենի կողմից արժանացան պատվոգրերի:
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում  էին    7-11-րդ   դասարանի աշակերտները:
10.Ակտիվ էին  Մարիա Մարկոսյանը, Սվետլանա Գրիգորյանը և Մարգարիտա Գևորգյանը:
11. Ներկաները.   Տնօրեն` Մ. Գանդալյան, ԴԱԿ` Ա. Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ:





















Комментариев нет:

Отправить комментарий