четверг, 17 марта 2016 г.

,,Դեպի ո՞ւր, մա՛րդ արարած…,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝   Ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝ << Դեպի ո՞ւր, մա՛րդ արարած…>>:
3.Կատարմանժամկետը՝    16.03.2016թ:
4.Պատասխանատուն՝   Բնագիտական մ/մ նախագահ` Ն. Ստեփանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  կենսաբանության ուսուցչուհի՝ Ն.Ստեփանյան:
6.Նպատակ /ներ/ ը.
·         Իմանան ո՞րն է գենը, ճանաչեն ԴՆԹ-ն:
·         Որ գեները որոշում են մարդու շատ հատկանիշներ:
·         Ի՞նչ ազդեցություն կարող են թողնել գեների վրա միջավայրի ազդակներն ու ինչպիսի՞ փոփոխություններ է ի վիճակի անելու
մարդը գեների վրա ու որքանո՞վ է դա ճիշտ:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Աշակերտները ներկայացրին գենը որպես ԴՆԹ-ի մոլեկուլի տեղամաս, տվեցին հետաքրքիր տեղեկություններ գեների մասին՝
·         գեները մարդկանց երջանիկ են դարձնում,
·         գեներից կախված է ինտելեկտի մակարդակը,
·         գտնվել են ծերացման գեները,
·         գեների աշխատանքի վրա ազդում են տարվա եղանակաները,
·         գեների վրա ազդում է դասական երաժշտությունը:
Այնուհետև  ներկայացրին  <<գենետիկորեն մոդիֆիկացված մարդիկ>> և  ծնողի սոմատիկ բջջից առաջացած կլոններ:Առանձին շարքով ներկայացրին ժառանգական հիվանդություններ՝ առաջացած արյունակցական կապերով: Հետաքրքիր քննարկման նյութ դարձավ  <<Մարդու էմբրիոնների վրա փորձերը>> նյութը, որը ներկայացվեց իր բացասական ու դրական կողմերով և որը կարող է տանել ԳՄՕ  դեմ պայքարող ակտիվիստների ռեակցիաներին:
8.Կահավորվածությունը՝  գերազանց:
9.Մասնակցում  էին   9-12-րդ դասարանի աշակերտները:
10.Ակտիվ   էին  Մարիա Մարկոսյանը, Սվետլանա Գրիգորյանը, Գագիկ Ստեփանյանը,
Ալեքս Մուրադյանը, Արայիկ Գաբրիելյանը, Աստղիկ Պապյանը, Նաիրա Մարկոսյանը, Մարգարիտա Գևորգյանը:

11. Ներկաները.  Տնօրեն` Մ. Գանդալյան, ԴԱԿ` Ա. Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ:

Комментариев нет:

Отправить комментарий