вторник, 19 апреля 2016 г.

Խաղ-մրցույթ

1.Օրվա իրադարձությունը՝  խաղ-մրցույթ:
2.Անվանումը՝    Ի՞նչ գիտեմ <<Մայրենի>> առարկայից  :
3.Կատարման ժակետը` 18.04. 2016թ:
4.Պատասխանատուն՝  տարրական մեթոդմիավորման նախագահ ՝Անուշ Պողոսյան :
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  դասվարներ  ՝Անուշ Պողոսյան, Նարե Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը.                                                                                                                      .Զարգացնել բանավոր  խոսքը:                          .Ամրապնդել ստացած 
գիտելիքները ՝դրանք կիրառելով գործնականում :
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Եղեգի միջնակարգ դպրոցում ապրիլի 18-ին  << Մայրենի >> առարկայի  մակարդակի ուսումնասիրության  շրջանակներում անցկացվեց խաղ-մրցույթ՝<<Ի՞նչ գիտեմ մայրենի առարակայից >> խորագրով:Մինչ մրցույթը սկսելը   աշակերտական  խորհրդի  նախաձեռնությամբ   բեմադրվեց  << Կարմիր գլխարկ>> հեքիաթը: Այնուհետև տարրական  դասարանի աշակերտները  արտասանեցին մայրենի լեզվին նվիրված 
ասույթներ , բանաստեղծություններ ՝ կարևորելով , որ հայոց լեզուն  հայ ժողովրդի   մշակութային   ժառանգության  գանձարանում  ամենամեծ , թանկագին  հրաշալիքն է  և ազգային  պարտեզի  վարդըառանց որի  հայ ժողովուրդը  չունի  ինքնություն: 3-րդ և          4-րդ դասարանի  աշակերտները , համագործակցելով   դասվարներ  Ն. Իսակյանի  և Ա. Պողոսյանի  հետ , նախօրոք  պատրաստել էին պաստառ  <<Օժանդակ բայեր >>  խորագրով , որը  ներկայացրեցին  ըստ  համապատասխան  քերականական  կանոնների: Ա. Պողոսյանը ներկայացրեց   խաղ- մրցույթի  կանոնները: Մրցույթը  անհատական էր,       և յուրաքանչյուր  աշակերտ  պետք  է պատասխաներ  5 հարցի՝ վաստակելով առավելագույնը  5  միավոր:Հարցերը հիմնականում  ընդգրկում էին  իրենց անցած  բաժինները՝  ուղղագրական   և 
քերականական:Առավելագույն  միավոր  վաստակած   աշակերտները՝ 1-ին դասարանի աշակերտուհի Մարիանա Պողոսյանը, 2-րդ դասարանի  աշակերտուհի  Անի Գյուրջյանը, 3-րդ  դասարանի աշակերտ  Արթուր  Ոսկանյանը   ,           4-րդ դասարանի աշակերտներ Էրիկ Գրիգորյանը և Նարեկ  Ավանեսյանը  տնօրեն           Մ. Գանդալյանի  կողմից արժանացան պատվոգրերի:                                                                                                                              
8.Կահավորվածությունը՝  գերազանց:                                                                                           
9.Մասնակցում էին՝   1-4-րդ դասարանների աշակերտները:                                                            

10.Ակտիվ էին. Անի Գյուրջյանը, Անահիտ Գաբրիելյանը , Մարիանա Պողոսյանը  , Արթուր Ոսկանյանը,Նարեկ Ավանեսյանը,Էրիկ Գրիգորյանը  ևՍամվել Սիմոնյանը:          11. Ներկաները. Տնօրեն՝  Մ. Գանդալյան , ԴԱԿ ՝ Ա.Մնացականյան,ուսուցիչներ , ծնողներ  և աշակերտներ:

















Комментариев нет:

Отправить комментарий