вторник, 5 апреля 2016 г.

Անգլերենի ասմունքի մրցույթ -- ,,In the world of poetry,,

1.Օրվա իրադարձությունը՝     Անգլերենի ասմունքի մրցույթ:                                            2.Անվանումը՝   <<In the world of poetry>> :                                                                    3.Կատարման ժամկետը՝   05. 04. 2016 :                                                                                       4.Պատասխանատուն՝ Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Արշալույս Մնացականյան:                              5. Կազմակերպիչ /ներ/ը՝   անգլերենի ուսուցչուհի ` Մ.  Օսիպյան:                                           6.Նպատակ /ներ/ ը.
·         Նպաստել երեխաների գեղագիտական դաստիարակությանը:   

·         Ասմունքը ներկայացնել նաև որպես ինքնաարտահայտման գործնական միջոց ու հետաքրքրություն առաջ բերել այլ ժողովուրդների (տվյալ դեպքում` անգլիախոս) մշակույթների հանդեպ:                     
  7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
                Անգլերենի ուսուցչուհի ՝ Մ. Օսիպյանը ողջունեց բոլոր ներկաներին, ներկայացրեց  ասմունքի  մրցույթի  գնահատման կարգը և հաջողություն մաղթեց
բոլոր մասնակիցներին: Նախքան մրցույթի սկսելը բոլոր ներկաները ունկնդրեցին  կոմպոզիտոր, դաշնակահար և գործիքավորող Ջիովաննի Մարադիի ստեղծագործություններից մեկը: Այնուհետև աշակերտները , ըստ մրցույթի կանոնակարգի, ասմունքեցին իրենց նախընտրած ստեղծագործություններից և հայերենով համառոտ ներկայացրին, թե ինչի մասին էր ստեղծագործությունը, և թե ինչու են նրանք ընտրել այն: Վերջում աշակերտուհիները կատարեցին շատ գեղեցիկ և նուրբ պար ՝  Ռիչարդ Կլայդերմանի <<Էլիզե>>  երաժշտության ներքո: Աշակերտները մեծ
ոգևորություն  ապրեցին՝  իրենց   կատարումներով զարմացնելով և հիացնելով   մրցույթի ներկաներինՄրցույթի դպրոցական փուլի  հաղթող է ճանաչվել 7-րդ դասարանի աշակերտուհի Մարգարիտա Գևորգյանը ՝ զբաղեցնելով  2-րդ տեղ, և 9-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Գրիգորյանը՝ զբաղեցնելով 1-ին տեղ: Դպրոցի տնօրեն  Մերի Գանդալյանը հաղթողներին հանձնեց պատվոգրեր, իսկ անգլերենի ուսուցչուհի Միլենա Օսիպյանը նվիրեց  գրքեր:
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում էին   7-12-րդ   դասարանների աշակերտները՝  7-րդ դասարանի աշակերտուհի ՝ Մարգարիտա  Գևորգյանը,  8-րդ դասարանի աշակերտ՝ Նարեկ Խաչատրյանը,9-րդ դասարանի աշակերտուհիներ՝  Մարիա Մարկոսյանը և  Սվետլանա Գրիգորյանը, 11-րդ դասարանի աշակերտներ՝ Սամվել Մելքոնյանը և Սեյրան Խաչատրյանը, 12-րդ դասարանի աշակերտուհիներ ՝ Նաիրա Մարկոսյանը և Աստղիկ Պապյանը:
10.Ակտիվ էին.   Մասնակից բոլոր աշակերտները:

11. Ներկաները.   Տնօրեն` Մ. Գանդալյան, ուսուցիչներ, աշակերտներ:












Комментариев нет:

Отправить комментарий