пятница, 8 апреля 2016 г.

Տիկնիկային բեմականացում

1.Օրվա իրադարձությունը՝    տիկնիկային բեմականացում :
2.Անվանումը՝      <<Անտառի բնակիչները>>:
3.Կատարման ժակետը08.04.2016 թ.:
4.Պատասխանատուն՝    տարրական մեթոդմիավորման  նախագահ ` Ա. Պողոսյան :
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   դասվար ` Ն. Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը.
.Հստակեցնել   աշակերտների պատկերացումները  ձմռան , աշնան առանձնահատկությունների , կենդանական  աշխարհի և ապրելակերպի  մասին:
.Քննարկումներով  աշակերտներին  ընդգրկել երկխոսության մեջ , խթանել   հարցեր 
տալու, պատասխանելու, դերի  մեջ  մտնելու  նրանց կարողությունները;
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2016 թ. ապրիլի 8-ին << Մայրենի >> առարկայի  մակարդակի ուսումնասիրության շրջանակներում  դասվար  Ն. Իսակյանը համագործակցելով  աշակերտական խորհրդի << Բնապահպա-նական>>  հանձնախմբի հետ  ներկայաց-րեց տիկնիկային բեմականացում  Ռուբեն Ղարիբյանի  <<Անտառի բնակիչները>> հեքիաթը: Մինչ տիկնիկային բեմականա-ցումը սկսելը
դասվար  Ն. Իսակյանը հաղորդեց տեղեկություններ ընտանի և  վայրի կենդանիների մասին: Վերջում  զրույց- քննարկման միջոցով   1-4 –րդ   դասարանների  աշակերտները   վերլուծեցին հեքիաթի  բովանդակությունը: 
8.Կահավորվածությունը՝   լավ:
9.Մասնակցում էին          1-6 -րդ    դասարանների աշակերտները:
10.Դերերը  կատարեցին` Մարգարիտա  Գևորգյանը, Մարիա  Մարկոսյանը, Սվետլանա  Գրիգորյանը, Նաիրա Մարկոսյանը  և   Աստղիկ Պապյանը:
11. Ներկաները.  Դպրոցի տնօրեն ` Մ. Գանդալյան, ԴԱԿ ` Ա. Մնացականյան, ուսուցիչներ, աշակերտներ:





Комментариев нет:

Отправить комментарий