четверг, 7 апреля 2016 г.

,,Արևի ջերմ ճառագայթներ,, աշակերտական խորհուրդ -- Առողջության միջազգային օր

2016թ.-ի ապրիլի 7-ին  Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցում  <<Արևի ջերմ ճառագայթներ>> աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ  <<Սոցիալ- առողջապահական>> հանձնախումբը , համագործակցելով  ֆիզկուլտուրայի ուսուցիչ  Ժ. Մուսայելյանի հետ , կազմակերպել է  միջոցառում ՝ նվիրված  Առողջապահության  միջազգային օրվան: Միջոցառումը  կրում էր  <<Առողջ   ապրելակերպը սկսվում է  ճիշտ սնվելուց >> խորագիրը: <<Սնվենք ճիշտ>>  գրքից  հանձնախմբի անդամները   ներկայացրեցին  հետաքրքիր տեղեկություններ   առողջ սննդակարգի և  քաշի մասին , ինչպես նաև   կարևորելով  որոշ սննդակարգերի
օգտակարությունները:  Միջոցառման վերջում  <<Սոցիալ-առողջապահական>> հանձնախմբի  նախագահ Սիրանուշ Սահակյանը խորհուրդ տվեց  ներկաներին , որ փորձեն    շաբաթվա ընթացքում ուտել ծիածանի  յոթ գույները պարունակող սննդատեսակներ:




Комментариев нет:

Отправить комментарий