среда, 20 апреля 2016 г.

Ցերեկույթ - Գրիգոր Խանջյանի արվեստը

1.Օրվա իրադարձությունը՝    Ցերեկույթ:      2.Անվանումը՝   Գրիգոր Խանջյանի արվեստը:
3.Կատարման ժամկետը՝   19.04.2016թ.:
4.Պատասխանատուն՝    տնօրեն՝ Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    6-րդ դասա-րանի դասղեկ ՝ Ա. Առաքելյան, զինղեկ՝ Ժ. Մինասյան:
6.Նպատակ /ներ/ ը.
·         Աշակերտներին ծանոթացնել հայ մեծանուն գեղանկարչին և նրա ստեղծագործություններին ։
·         Գնահատել Գրիգոր Խանջյանի դերը հայ և համաշխարհային գեղանկարչության զարգացման գործում։
·         Զարգացնել աշակերտների գեղագիտական ճաշակը։
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2000թ. ապրիլի 19–ին կյանքից հեռացավ տաղանդավոր գեղանկարիչ , Սուրբ   Էջմիածնի Մայր Աթոռի  ճարտարապետական   հանձնախմբի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գրիգոր
Խանջյանը և այսօրվա փոքրիկ ցերեկույթը Եղեգի միջնակարգ դպրոցում նվիրված էր նրան։ Համագործակցելով դասվար Ա. Պողոսյանի հետ միաժամանակ թարմացվեց «Հայրենի բնաշխարհս իմ աչքերով» ցուցատախտակը Գ. Խանջյանի հայրենի բնաշխարհին նվիրված նկարներով։ Միջոցառման սկզբում աշակերտները ներկայացրին տեղեկություններ Գրիգոր Խանջյանի կյանքից և գործունեությունից,այնուհետև դիտեցին Գ. Խանջյանի ինքնակենսագրական ֆիլմը։ Միջոցա-ռումը շարունակվեց Գրիգոր Խանջյանի նկարների ցուցադրումով և դրանց
մեկնաբանությամբ։  Մեծ տեղ հատկացվեց հատկապես «Վարդանանք» մեծածավալ գոբելենին։ Զուգահեռ աշակերտները արտասանեցին հատվածներ Գրիգոր Խանջյանի նկարազարդած  Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» և Գևորգ Էմինի « Սասունցիների պարը» գրքերից։ Միջոցառման ժամանակ աշակերտները և ներկաները  ծանոթացան հայրենասեր, տաղանդաշատ գեղանկարչի  և մեծանուն անհատի հետ, ում թողած ժառանգությունը անուրանալի է հայ մշակույթի զարգացման պատմության մեջ։ Դպրոցի փոքրիկ դահլիճը նմանվել էր մի պատկերասրահի, ինչն ավելի բարձրացրեց ներկաների գեղագիտական ճաշակը:       
 8.Կահավորվածությունը՝   գերազանց:       Թարմացվել է   <<Հայրենի բնաշխարհս իմ աչքերով>> խորագրով ցուցատախտակը:    Ստեղծվել է    <<2016 Մեր մեծերը>> խորագրով թղթապանակ:                                  9.Մասնակիցում էին.  Սիրանուշ Սահակյանը,Մարգարիտա Գևորգյանը, Մարիա Մարկոսյանը, Սվետլանա Գրիգորյանը, Արայիկ Գաբրիելյանը, Սեյրան Խաչատրյանը, Նաիրա Մարկոսյանը :                                                       10. Ներկաները.   Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ   և  ծնողներ։ 






Комментариев нет:

Отправить комментарий