понедельник, 25 апреля 2016 г.

Միջոցառում -- ,, Ապրեմ - մեռնեմ ,,

1.Օրվա իրադարձությունը՝   միջոցառում:
2.Անվանումը՝     << Ապրեմ-մեռնեմ>>:
3.Կատարման ժամկետը՝     25.04.  2016թ.:
4.Պատասխանատուն՝      տնօրեն Մ. Գանդալյան :
5. Կազմակերպիչ /ներ/ը՝      Ա. Պողոսյան , Ն. Իսակյան, Ն Բադալյան և Մ.Կոստանյան:
6.Նպատակ /ներ/ ը.
v  << Մեր մեծերը>>   2016  թ. ծրագրի   շրջանակում նպաստել  նոր ձևավորվող  սերնդի  մեջ  հայրենասիրության արմատացմանը և հայապահպանությանը:
v  Նշել ապրիլի 24-ը`  որպես ոգեկոչման , հիշատակի և պայքարի օր:
7.Համառոտ նկարագրությունը /
կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:                  Ապրիլի   25 –ին   Եղեգի միջնակարգ   դպրոցում   տեղի ունեցավ   << Ապրեմ- մեռնեմ >>  խորագիրը  կրող  միջոցառում ՝ նվիրված հայոց ցեղասպանության 101–րդ  տարելիցին  և  Գրիգոր  Զոհրապի 155–ամ-յակին: Միջոցառումը  սկսվեց  աղոթքով , մոմավառությամբ   և մեկ րոպե      խոնար-հաբար հարգելով  անմահ զոհերի հիշա-տակը: Հայոց լեզվի ուսուցչուհի   Մ. Կոստանյանը և  9-րդ դասարանի աշակերտուհի  Սվետլանա  Գրիգորյանն իրենց   բացման
խոսքում  հիշատակեցին  դարի վայրագությունը` հայ ժողովրդի  ցեղասպանությունը՝ թերթելով  պատմության էջերը , և , սրբադասելով   1,5  միլիոն  անմեղ  զոհերին, առանձնացրին   հայ  մտավորականության  այն շերտը , որի  նահատակներից էր Գրիգոր Զոհրապը: Այնուհետև   դիտեցին տեսանյութ  Գրիգոր Զոհրապի   կյանքի ու գրական  գործունեության  վերաբերյալ:   Ուսուցիչները   ընթերցմամբ ներկայացրեցին     մեծն գործիչի  նոբելյանական   չարտասանված  խոսքերից : Աշակերտները  բեմադրեցին  մի դրվագ ՝ Զոհրապի  հասարակական  

գործունեության   և նրա մահվան  մասին:Այնուհետև    6-րդ դասարանի աշակերտ  Ալեքս Պողոսյանը  կատարեց    Արաբո Իսպիրյանի << Ծովից ծով Հայաստան >>երգը : Կարևորելով   միջազգային  ճանաչման  գործընթացը՝   միջոցառումն ավարտվեց   Վահրամ Փափազյանի  խոսքերով.                                                    << Անտարբեր լինել ոճրի  հանդեպ  ՝ միևնույն  է , թե  մասնակցել  ոճրին>>՝ որպես կոչ:
8. Ներկաները.      Դպրոցի տնօրեն՝ Մ. Գանդալյանը, ՀՊՆ-ի Սյունիքի մարզի 
համակարգող՝ Ա.Սահակյան, ուսուցիչներ 
և աշակերտներ:



























Комментариев нет:

Отправить комментарий