вторник, 19 апреля 2016 г.

Ցուցատախտակի բացում

1.Օրվա իրադարձությունը՝   Ցուցատախտակի բացում:
2.Անվանումը՝   Ֆիզիկական մեծությունների աղյուսակ:
3.Կատարմանժամկետը՝   19.04.2016թ.:
4.Պատասխանատուն՝   Բնագիտական մ/մ նախագահ Ն.Ստեփանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  ֆիզիկայի ուսուցչուհի ՝Մ.Ավագյան:
6.Նպատակ /ներ/ ը.
·         Մեծացնել հետաքրքրություն ու սեր ֆիզիկայի առարկայի նկատմամբ:
·         Ամրապնդել ֆիզիկական մեծությունների վերաբերյալ ստացած գիտելիքները:
7.Համառոտ  նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

2016թ. ապրիլի 19-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ցուցատախտակի բացում` <<Ֆիզիկական մեծությունների  աղյուսակ>>խորագրով: Նախ ֆիզիկայի ուսուցչուհի Մ.Ավագյանը տեղեկություններ հայտնեց ֆիզիկական մեծությունների, դրանց չափման միավորների համակարգի մասին: Այնուհետև աշակերտները ներկայացրին 11 մեծությունների վերաբերյալ քառատող ստեղծագործություններ, որոնք արտահայտում էին հատկություն, երևույթ և մեծություններ բնութագրող հատկանիշներ: Վերջում յուրաքանչյուր աշակերտ գրատախտակին գրեց իր
ներկայացրած ֆիզիկական մեծության նշանակումը և չափման միավորը:
8.Կահավորվածությունը՝  գերազանց:
Ստեղծվել է  <<Ֆիզիկական մեծությունների աղյուսակ>>խորագրով ցուցատախտակը:
9.Մասնակցում  էին  7-րդ դասարանի աշակերտները և 9-րդ դասարանի աշակերտուհի ՍվետլանաԳրիգորյան:
10. Ներկաները.Տնօրեն` Մ. Գանդալյան, ԴԱԿ` Ա. Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ:







Комментариев нет:

Отправить комментарий