пятница, 1 апреля 2016 г.

Բաց դաս ,,Հայոց եկեղեցու պատմություն,, առարկայից:

1.Օրվա իրադարձությունը՝   բաց դաս:
2.Առարկան   Հայոց եկեղեցու պատմություն:
3.Կատարման ժամկետը՝    31.03.2016թ.:
4.Պատասխանատուն՝    բնագիտական մ/մ նախագահ Ն.Ստեփանյան:
5. Ուսուցիչ՝     Ն.Ստեփանյան:
6.Նպատակ /ներ/ ը.
*      Ներկայացնեն եկեղեցի-պետություն հարաբերությունները անկախության հաստատման շրջանում:
*      Կարողանան համեմատել ժողովրդի հոգևոր ու հայոց եկեղեցու վիճակը խորհրդային շրջանում և նոր ձեռք բերված անկախության շրջանում:

*      Դիտարկեն ներեկեղեցական կյանքում փոփոխությունները, Վազգեն Ա-ի ներդրումն այդ գործում:
*      Ստանան հոգևոր-ազգային դաստիարակություն:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Դասն սկսվեց տերունական աղոթքով: Դասի տիպը՝ համակցված: Օգտագործվեցին <<Հարց ու պատասխան>> ու <<Ընթերցանություն կանգառներով >> մեթոդները:Քննարկվեցին լրացուցիչ նյութերը: Դասապրոցեսին հնչեցին եկեղեցակական զանգերի ղողանջներ,
մանական կրոնական երգչախմբի <<Քրիստոս ծնավ…>>-ը, պարբերաբար էկրանին ցուցադրվեց Վազգեն Ա-ի նկարը:Կախված էր երեխաների պատրաստած պաստառը՝ Վազգեն Ա-ի պատգամներով: Դասին ակտիվ մասնակցեցեին դասարանի բոլոր աշակերտները և գնահատվեցին:
 8.Կահավորվածությունը՝   լավ:
9. Ներկաները.   Տնօրեն՝  Մ.Գանդալյանը, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Կապանի տարածաշրջանի պատասխանատու Նաիրա Ծատրյանը, ԴԱԿ Ա.Մնացականյանը, ուսուցչուհի Մ.Օսիպյանը:





Комментариев нет:

Отправить комментарий