пятница, 24 февраля 2017 г.

,, Մշակույթի ժառանգության գանձ՝ մայրենի ,, ցուցատախտակի թարմացում:

1.Օրվա իրադարձությունը՝                Ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝   << Մշակույթի ժառանգության գանձ՝ մայրենի >>  :
 3.Կատարման ժակետը  21.02. 2017թ.:
4.Պատասխանատուն՝     հումանիտար մեթոդմիավորման նախագահ Մելինե Կոստանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Մ.Կոստանյան: 
 6.Նպատակ /ներ/ ը.
      Նշել մայրենի լեզվի միջազգային օրը՝ արժևորելով նրա ահռելի դերը:
*      Խթանել աշակերտների ստեղծագործական,մտածողական կարողությունների զարգացմանը:
 7.Համառոտ նկարագրությունը / կառուցվածքը, տարբեր մասերի     կենսագործումը և այլն/:
Եղեգի միջնակարգ դպրոցում  փետրվարի 21 –ին տեղի ունեցավ  <<Մշակույթի ժառանգության  գանձ՝ մայրենի>>
ցուցատախտակի թարմացում՝ նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան: Այբբենական աղոթքով սկսվեց միջոցառումը,որից հետո հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Կոստանյանը, մեջբերելով Հ.Թումանյանի խոսքերը, նշեց, որ  մեր մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունենալով ՝ հանդիսանում է պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին:Այնուհետև 12 –րդ դասարանի աշակերտ Ս.Խաչատրյանը ներկայացրեց  մայրենիի՝ որպես միջազգային օր հռչակվելու նախապատվությունը: Մասնակից աշակերտներն արտահայտիչ ասմունքով գովերգեցին մայրենի լեզուն՝ ներկայացնելով նաև իրենց
ստեղծագործությունները , որոնք գեղեցիկ ձևավորմամբ ամրացված էին  ցուցատախ-տակին: Վերջում աշակերտներից ամեն մեկը յուրովի բնորոշեց մայրենին՝ արևա-համ,քաղցրաբառհնամենիշքեղաշուք,   մեծապատիվ,մշտարթուն,բազմաչարչար:
 8.Մասնակցում էին՝      5-12-րդ  դասարանների աշակերտները:
 9.Կահավորվածությունը՝   գերազանց:
  10. Ներկաները.  Տնօրեն՝ Մ. Գանդալյան , ուսուցիչներ  և աշակերտներ:






Комментариев нет:

Отправить комментарий