четверг, 23 февраля 2017 г.

,, Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության ,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝    ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝   << Թումանյանն է  անհաս Արարատը մեր նոր քերթության >>  :
 3.Կատարման ժակետը`   20.02. 2017թ:
 4.Պատասխանատուն՝     առարկայական մեթոդմիավորման նախագահ Անուշ Պողոսյան :
    5. Կազմակերպիչ /ներ/ը՝    դասվար  Անուշ Պողոսյան:
   6.Նպատակ /ներ/ ը.
ü  Աշակերտներին ծանոթացնել  բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ  Հովհաննես  Թումանյանի  կյանքին  և  գործունեությանը:
ü  Նշել Հովհաննես Թումանյանի 148-ամյակը:
ü  Կրտսեր դպրոցի աշակերտների մեջ  սեր և հետաքրքրություն առաջացնել Ամենայն հայոց բանաստեղծի հարուստ գրական ժառանգությանը:
        7.Համառոտ նկարագրությունը /                          կառուցվածքը, տարբեր մասերի                        կենսագործումը և այլն/:
<<Մայրենի >> առարկայի  ցուցատախտակի  թարմացումը  նվիրված էր   Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 148-ամյակին :Դասվար  Անուշ Պողոսյանն  իր բացման  խոսքում  նշեց, որ կա Մեծարենց , կա Տերյան , և բազում այլ պոետներ կան  , բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր
քերթության , որից հետո  կրտսեր  դպրոցի  աշակերտները ներկայացրեցին Թումանյանի կյանքն ու անցած ուղին:Արտասանեցին քառյակներ ՝ խոսելով  զուլալ , մաքրամաքուր թումանյանական բառ ու բանով : Այնուհետև աշակերտները նշեցին, որ Հովհաննես Թումանյանը մեծ  ավանդ է թողել բոլոր սերունդներին , և նրանք հպարտ են  , որ մեծանում են Թումանյանական ոգով , որտեղ թագավորում է միայն բարին:                               3-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Գաբրիելյանը ընթերցեց  իր գրած շարադրությունը , որտեղ նշել էր , որ շատ է սիրում  Հովհաննես Թումանյանի   ստեղծագործությունները, որոնք ուսուցողական  և դաստիարակչական բնույթ ունեն:          Անուշ Պողոսյանը վերջում հավելեց, որ Թումանյանի  յուրաքանչյուր մեկ բառ  մի աշխարհ է . այս շեշտադրումով   էլ  առաջնորդվում  են  Եղեգի միջնակարգ դպրոցի  1-4-րդ դասարանի աշակերտները:
     8.Մասնակցում էին՝      1-ին ,  3-րդ  և 4-րդ դասարանի աշակերտները:
      9.Կահավորվածությունը՝   գերազանց:
         10. Ներկաները.    Տնօրեն՝  Մ. Գանդալյան , ուսուցիչներ  և աշակերտներ:






Комментариев нет:

Отправить комментарий