пятница, 24 февраля 2017 г.

,, Մեր մեծերը,, ցուցատախտակի թարմացում:

1.Օրվա իրադարձությունը՝  ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝    << Մեր  մեծերը>>:
3.Կատարման ժակետը`   16. 02.2017թ.:
4.Պատասխանատուն՝    տնօրեն `Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  գրադարանավար  Ն. Իսակյան և ֆիզիկայի ուսուցչուհի Մ.Ավագյան:
6.Նպատակ /ներ/ ը. 
. Իմանան փետրվար  ամսվա  ծնված մեր  մեծերին:
.Կարևորելով  ընտանիքի  և շրջապատի ազդեցությունը  մարդու, անհատի բնավորության կազմավորման ու դաստիարակության գործում ՝ ծանոթացնել  նաև  նրանց  ընտանիքների   անդամներին   լուսանկարներով , առկա նկարներով:
.Մանրամասն տեղեկություններ, հետաքրքիր պատմություններ  իմանան Գալիլեո Գալիլեյի կյանքի ու գործունեության, ինչպես նաև նրա ընտանիքի,ընկերների մասին;   
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Գրադարանավար Ն.Իսակյանը նշեց, որ << Մեր  մեծերը>> անկյան թարմացումը նվիրված է մեծն գիտնական Գալիլեո Գալիլեյին:
Նախ 4-րդ դասարանի աշակերտ Արամ Պողոսյանը ներկայացրեց Գալիլեո Գալիլեյին՝ որպես ունիվերսալ մարդ, գյուտարար, փիլիսոփա, աստղագետ: Այնուհետև  մյուս մասնակից աշակերտները տեղեկություններ տվեցին նրա կատարած հայտնագործությունների և ծավալած  գիտական գործունեության մասին: Վերջում աշակերտները ընթերցեցին Գալիլեո Գալիլեյի հանճարեղ մտքերից:
8.Կահավորվածությունը՝ գերազանց:
9.Մասնակցում էին     4-12–րդ դասարանների աշակերտները:
10. Ներկաները.  Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ։






Комментариев нет:

Отправить комментарий