понедельник, 20 февраля 2017 г.

Ընթերցանության օլիմպիադա- 2017

   2017 թվականի փետրվարի 20-ին Եղեգի միջնակարգ դպրոցում մեկնարկեց  <<Ընթերցանության օլիմպիադա- 2017>> -ի դպրոցական փուլը:Չնայած այն նախատեսված էր  6-րդ դասարանի աշա-կերտների համար,սակայն  մասնակցութ-յան մեծ ցանկություն էին հայտնել նաև կրտսեր դպրոցի մյուս սովորողները:Մինչ մրցույթի սկսվելը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Կոստան-յանը ներկայացրեց աֆորիզմներ գրքի և ընթերցանության մասին:                                  Նախապես ընտրված ժյուրիի անդամների ներկայությամբ աշակերտներն ընթերցեցին իրենց ընտրած գեղարվեստական ստեղծա-գործություններից  առնվազը տասը տող,որից հետո՝ 2-րդ փուլի համար տրվեց անծանոթ տեքստ:Առավելագույն միավորներ հավաքած աշակերտները՝ Արամ Պողոսյանն ու Նարեկ Ավանեսյանը, խրախուսվեցին՝ ստանալով  հեքիաթների և առակների գրքեր:           Օլիմպիադային ներկա էին դպրոցի տնօրեն Մ. Գանդալյանը, գրադարանավար Ն. Իսակյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ.Կոստանյանը:














Комментариев нет:

Отправить комментарий