пятница, 3 февраля 2017 г.

Բաց դաս - ,, Հարյուրամյա պատերազմ ,,

1.Օրվա իրադարձությունը՝   բաց դաս:
2.Առարկան   Համաշխարհային պատմություն:
3.Դասի թեման/ վերնագիրը   <<Հարյուրամյա պատերազմ>>:
4.Կատարման ժամկետը՝    30.01.2017թ.:
5.Պատասխանատուն՝     Հումանիտար մեթոդմիավորման  նախագահ Մ. Կոստանյան:
6. Ուսուցիչ՝     Ա.Առաքելյան:
7.Նպատակ /ներ/ ը.
·         Իմանա՝  ինչ տարածքային վեճեր էին առաջացել  Անգլիայի և Ֆրանսիայի միջև: Թվարկի Ֆրանսիայում անգլիական թագավորներին անցած տարածքները:
·         Կարողանա՝ ցույց տա քարտեզի վրա Ֆրանսիայում անգլիական թագավորներին անցած տարածքները:Ներկայացնել հարյուրամյա պատերազմի ընթացքը,կարևոր
իրադարձությունների ժամանակագրությունը, պատերազմի հետևանքները:
·         Գնահատել Ժաննա դ’Արկի դերը հարյուրամյա պատերազմում և Ֆրանսիայի միավորումը նրա հետագա զարգացման գործում։
·         Ուսուցման կոլեկտիվ եղանակի՝ <<Րիվինի հակադարձ>> մեթոդիկայի կիրառմամբ, ուսումնական պարապմունքի նպատակներին հասնելը:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Դասի սկզբում ուսուցչուհի Ա. Առաքելյանը   
հարցերի միջոցով ամփոփեց հանձնարարված դասը, կատարեց բանավոր հարցում:  Աշակերտները փոխվարժանքի միջոցով կրկնեցին նախորդ թեմաների տարեթվերն ու տերմինները:  Նոր դասն ուսուցչուհին նախ ներկայացրեց  համառոտ դասախոսությամբ` ուշադրություն դարձնելով նաև աշակերտների կողմից քարտեզի յուրացմանը: Դասն ավելի տպավորիչ դարձնելու համար ցուցադրվեց փոքրիկ տեսանյութ Ժաննա դ’Արկի մասին: Գնահատվեց Ժաննա դ’Արկի խաղացած մեծ դերը Ֆրանսիայի ազատագրման գործում: Րիվինի հակադարձ մեթոդիկայի կիրառմամբ և հայտորոշիչ թեստի միջոցով աշակերտներն  ավելի ամրապնդեցին նոր
դասից ստացած գիտելիքները:













9.Կահավորվածությունը՝   լավ:

10. Ներկաները.   Տնօրեն՝  Մ.Գանդալյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ Մ.Կոստանյան, ԴԱԿ Ն. Իսակյան, անգլերենի ուսուցչուհի Մ. Օսիպյան, ռուսերենի ուսուցչուհի Հ. Գրիգորյան և ֆիզիկայի ուսուցչուհի Մ. Ավագյան:

Комментариев нет:

Отправить комментарий