вторник, 14 февраля 2017 г.

Քննարկում – բանավեճ ,, Կարծրատիպերի հայտնաբերում,, թեմայի շուրջ:


2017թվականի  փետրվարի 14-ին  ԱԽ    <<Կայուն  զարգացման  >>  հանձնախմբի անդամները   կազմակերպեցին  քննարկում – բանավեճ   <<Կարծրատիպերի  հայտնաբերում>>  թեմայի  շուրջ: Նպատակն  էր  բացահայտել ՝ ի°նչ  է կարծրատիպը, ինչպիսի°  ազդեցություն  այն կարող է  ունենալ  մարդկանց վրա   և  գտնել  կարծրատիպերի  վերացման հնարավոր ուղիներ:  Անդրադառնալով   Ռալֆ  Վալդո  Էմերսոնի   հետևյալ  խոսքերին՝  <<Մարդիկ  տեսնում են սոսկ  այն , ինչ  իրենք պատրաստ  են  տեսնել >>   ԴԱԿ Ն. Իսակյանը   և  հասարակագիտության  ուսուցչուհի  Ա. Առաքելյանը  փորձեցին  հարցերով  և  աշակերտների  արտահայտած կարծիքներով   մեկնաբանել  այս խոսքերը:Այնուհետև  աշակերտները  խմբով   դուրս  բերեցին  

















<<Կարծրատիպ  >>    հասկացության  սահմանումը  .   <<Կարծրատիպը  մի  խումբ մարդկանց  արմատավորված  կարծիքն է  որևէ  երևույթի   կամ մարդկանց  խմբի մասին, որը  տարածվում է հասարակության  վրա , հաստատվում  մարդկանց մտածելակերպում  և վերածվում համընդհանուր  կարծիքի>>:

Աշակերտները   թվարկեցին կարծրատիպերի  որոշ  տեսակներ  /  դրական  կամ  անվնաս,  բացասական , գենդերային, էթնիկ/, տվեցին  իրենց  մեկնաբանումները  և կարծիքներ  փոխանակեցին  դրանց  շուրջ: 
Քննարկումը  հաջողված  էր, այն անցավ  առողջ  մթնոլորտում   և  ծառայեց  իր  նպատակին , քանի որ  թեման արդիական էր  , այն  հետաքրքրեց  աշակերտներին  , և  նրանք  դրսևորեցին  ակտիվություն՝ ինքնուրույն ներկայացնելով  իրենց կարծիքները , օրինակներ  բերելով  նաև  առօրյա  կյանքից:
 

Комментариев нет:

Отправить комментарий