понедельник, 6 февраля 2017 г.

,,Չկա պատմություն առանց ժամանակագրության,, խաղ-մրցույթ:

1.Օրվա իրադարձությունը՝    խաղ-մրցույթ:
2.Անվանումը՝    <<Չկա պատմություն առանց ժամանակագրության>>:
3.Կատարման ժամկետը՝    20.01.2017թ.:
4.Պատասխանատուն՝   Հումանիտար մեթոդմիավորման նախագահ Մ. Կոստանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  Պատմության ուսուցչուհի Ա. Առաքելյան:
6.Նպատակ /ներ/ ը.
·         Ամրապնդել թեմաներից ստացած աշակերտների գիտելիքները, մասնավորոպես  համաշխարհային պատմության կարևոր իրադարձությունների տարեթվերը:
·         Աշակերտների մեջ զարգացնել թիմով և անհատական աշխատելու հմտությունները:

7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
20.01.2017թ.-ին Եղեգի միջնակարգ դպրոցում  լոտոյի տեսքով  տեղի ունեցած խաղ-մրցույթը կրում էր պատմահայր Մովսես Խորենացու նշանավոր խոսքերը`<<Չկա պատմություն առանց ժամանակագրության>>: Մրցույթը կայացավ չորս փուլով, երկու թիմերի միջև` <<Բլիցկրիգ>> և << Ռենեսանս>>:  Ամեն փուլ ընդգրկում էր տասը հարց: Ուսուցչուհի Ա. Առաքելյանը վիճակահանությամբ  ընթերցում էր իրադարձությունը, իսկ աշակերտները համապատասխան տարեթվով լոտոյի խաղաքարը դնում էին խաղաքարտի
համապատասխան տարեթվերի վրա: Թիմերի աշխատանքը հսկում էին դիտորդ-ուսուցիչները, որոնք թիմի սխալվելու դեպքում հեռացնում էին խաղաքարը քարտից և վերջում հայտարարում թիմերի վաստակած միավորները: Երկու խմբերն էլ դրսևորեցին ակտիվություն: Հաղթող ճանաչվեց  << Ռենեսանս>> թիմը: Թիմային մրցակցությունից հետո ամեն թիմից երկուական մասնակիցների միջև սկսվեց անհատական պայքար` բլից հարցերով: Անհատական պայքարում հաղթեց 10-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Գրիգորյանը: Հաղթող թիմն ու Սվետլանա Գրիգորյանը դպրոցի տնօրենի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:
8.Կահավորվածությունը՝    լավ:
9.Մասնակցում էին      7-12-րդ      դասարանների աշակերտները:

10.Ակտիվ էին.   8-րդ դասարանի աշակերտներ Մարգարիտա Գևորգյանը, Հրանտ Գևորգյանը, Էդիկ Առաքելյանը, 9-րդ դասարանի աշակերտ Էրիկ Սահակյանը, 10-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Գրիգորյանը, 11-րդ դասարանի աշակերտ Գառնիկ Սահակյանը:
11. Ներկաները.   Դպրոցի տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ:



Комментариев нет:

Отправить комментарий