суббота, 7 апреля 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Արամ Մանուկյան - 139


                      Միջոցառում՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության                                               ‹‹Մեր մեծերը- 2018››  ծրագրում ընդգրկված հայ քաղաքական գործիչ,                          առաջին   Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի 139-ամյակին

      2018թ. Մարտի 19-ին Սյունիքի մարզի ‹‹Եղեգի միջնակարգ դպրոց›› ՊՈԱԿ-ում  տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության ‹‹Մեր մեծերը - 2018›› ծրագրում ընդգրկված հայոց  պետականության հիմնադիր, Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչ, այնուհետև նահանգապետ, մեր մեծ հայրենակից Արամ Մանուկյանի 139-ամյակին:
     Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ պատմության ուսուցչուհի Սոֆյա Հարությունյանը, ով համառոտ ներկայացրեց Արամ Մանուկյանի կյանքի և գործնեության ուշագրավ իրադարձությունները, ապա ցուցադրվեց ‹‹Արամ Մանուկյան›› վավերագրական տեսաֆիլմը, որից հետո աշակերտները հանդես եկան Արամ Մանուկյանին նվիրված ուշագրավ փաստերով, բանաստեղծություններով:
      Աշակերտների մեջ հայրենասիրական ոգի ներշնչեց Աբրահամ Գասպարյանի խոսքերով խրոխտ երգի կատարումը, որն էլ միջոցառման ավարտի բովանդակային ազդարարիչն էր:
       Միջոցառման վերջում տնօրեն՝ Ա. Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և աշակերտներին նման հագեցած միջոցառում կազմակերպելու համար:
   
Պատասխանատու՝ Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Հովհաննիսյան                                          
  Կազմակերպիչներ՝  Ս. Հարությունյան, Ն. Հարությունյան










Комментариев нет:

Отправить комментарий