суббота, 21 апреля 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Բաց դաս հանրահաշիվ առարկայից


1. Օրվա իրադարձությունը՝  Բաց դաս          8-րդ դասարանում                      
2.Առարկան՝   Հանրահաշիվ
3.Դասի թեման/վերնագիրը՝  << Բերված տեսքի քառակուսային հավասարում>>                  4. Կատարման ժամկետը՝  20.04.2018թ.
 5.Պատասխանատուն՝  Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Մ. Օսիպյան
6. Կազմակերպիչ/ներ/ը՝  Մաթեմատիկայի ուսուցչուհի՝ Ա. Թորոսյան
7.Նպատակ/ներ/ը՝
·         Իմանալ ինչ է բերված տեսքի քառակուսային հավասարումը
·         Կարողանալ լուծել բերված տեսքի քառակուսային հավասարումը
8.Համառոտ նկարագրությունըկառուցվածքըտարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2018 թվականի ապրիլի  20-ին Եղեգի միջնակարգ դպրոցում  <<Մաթեմատիկա >> առարկայի  մակարդակի ուսումնասիրության  շրջանակներում <<Հանրահաշիվ >> առարկայից կազմակերպվեց բաց դաս՝  8-րդ դասարանումՈւսումնական պարապմունքի սկզբում կատարվեց հին նյութի հարցում՝ <<հարց ու պատասխան>> մեթոդի կիրառումով,որից    հետո աշակերտները համապատասխան վարժություններ լուծեցին գրատախտակին: Նոր նյութի մատուցումն ուսուցչուհին կատարեց դասախոսությամբ ու մտագրոհով, ինչպես նաև օգտագործվեց դիտակտիկ նյութեր՝ պաստառներ
Այնուհետև կշռադատում փուլում՝ քննարկումովհարց ու պատասխանի կիրառմամբ
վերարտադրեցին  դասանյութի բովանդակությունը՝  կատարելով  եզրահանգումներ, լուծելով վարժություններԴասի վերջում հետադարձ կապիմիջոցով ամփոփվեց 
նոր նյութը,  որից հետո հանձնարարվեց    տնային աշխատանքը:
9. Ներկաները՝  Տնօրեն ՝ ԱՀովհաննիսյանառարկայական մեթոդմիավորման                 նախագահ՝ ՄՕսիպյան,  ուսուցիչներ՝  ՎՄինասյան և  Ա.Սահակյան:










Комментариев нет:

Отправить комментарий