суббота, 21 апреля 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - "Прощай, Азбука!"


   2018 թվականի ապրիլի 20-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ այբուբենի տոն՝ ռուսաց լեզվից: Օրը վերածվեց իսկական տոնի՝մեծ խանդավառությամբ լցնելով հեքիաթային տեսք ընդունած հանդիսությունների դահլիճը: Միջոցառումն ազդարարվեց փոքրիկ հրաշքների անզուգագան պարով,որից հետո 2-րդ դասարանի միակ աշակերտ Թաթուլ Գաբրիելյանը ներկայացավ ռուսերեն բանստեղծություններով՝աչքի ընկնելով արտահայտիչ ու գեղեցիկ արտասանությամբ: Իրենց փոքր ընկերոջն առավել ոգեշնչելու նպատակով նրան էին միացել նաև կրտսեր դպրոցի աշակերտները: Երգն ու պարը,հետաքրքիր ու զարմանալի կատարումները մեծ հիացմունք պատճառեցին ներկաներին:Միջոցառման ավարտին ռուսաց լեզվի ուսուցչուհի Հ.Գրիգորյանը շնորհավորեց իր սանին տոնի կապակցությամբ՝մաղթելով նորանոր հաջողություններ և անխափան ուղի ուսման մեջ:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Ա.Հովհաննիսյանը՝ գրաճա-նաչության վկայագիր հանձնելով աշակերտին: Վերջում կրտսեր դպրոցի աշակերտները համտեսեցին քաղցրահամ տորթը:







































Комментариев нет:

Отправить комментарий