понедельник, 23 апреля 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Այցելություն Կապանի երկրագիտական թանգարան

Մայիսյան հերոսամարտերի, առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 20-ին Եղեգի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները պատմության ուսուցչուհի Ս.Հարությունյանի նախաձեռնությամբ կազմակերպեցին այցելություն Կապանի երկրագիտական թանգարան:
Թանգարանի աշխատակից Դավիթ Հակոբյանը հանգամանորեն ներկայացրեց մայիսյան հերոսամարտերի նշանակությունը, նրանում Գ.Նժդեհի կատարած դերի, ինչպես նաև 1-ին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հանրապետության կայացման գործում ունեցած բարձր դերակատարման մասին: Նա սիրով պատասխանեց աշակերտների հարցերին:
Աշակերտներն ու ուսուցիչները սիրով ծանոթացան թանգարանի բաժիններում ներկայացված պատմական փաստաթղթերին ու ցուցանմուշներին՝  ստանալով մեծ տպավորություն:
Միջոցառման պատասխանատու՝ հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Ի.Թևանյան
Կազմակերպիչ՝ պատմության ուսուցչուհի՝ Ս.Հարությունյան:




















Комментариев нет:

Отправить комментарий