среда, 25 апреля 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- ,, ABC PARTY ,,


2018 թվականի ապրիլի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում կրկին տոն էր
այբուբենի տոն՝ անգլերենից: Միջոցառումն 
 սկսվեց աշակերտների ողջույնի խոսքերով և երգով: Այնուհետև  3-րդ դասարանի հիանալի փոքրիկները դաշնամուրի քաղցրահունչ մեղեդու ներքո արտասանեցին անգլերենի այբուբենը: Գեղեցիկ զարդարված տոնական դահլիճը լի էր անզուգական երգով, պարով, արտահայրիչ ասմունքով ու խանդավառությամբ: Փոքրիկները բոլորին զարմացրին ու հիացրին  ի ցույց դնելով
 իրենց բեմական արտահայտիչ խոսքն ու դերասանական ձիրքը: Միջոցառման ավարտին բոլորին հյուր եկավ Միքի Մաուսը և մեծ ցնծություն պարգևեց բոլոր ներկաներին՝  իր և փոքրիկների ակտիվ պարով: Միջոցառման ավարտին անգլերենի ուսուցչուհի Մ. Օսիպյանը շնորհավորեց իր սաներին՝ հանձնելով գրաճանաչության վկայագրեր: Բոլոր ներկաները շնորհավորեցին և՛ փայլուն փոքրիկներին , և՛ բազմաշնորհ ու իր գործին նվիրյալ ուսուցչուհուն՝ հիանալի միջոցառում կազմակերպելու և բարձր տրամադրություն հաղորդելու համար: Վերջում դպրոցի աշակերտները համտեսեցին տոնական տորթը:











Комментариев нет:

Отправить комментарий