четверг, 19 апреля 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Հրաժեշտ այբբենարանին


2018թ. ապրիլի 18-ին մաշտոցյան շունչն էր թևածել Եղեգի միջնակարգ դպրոցում: Ամեն տառը մի մաչուկ էր դարձել, մանկան անզուսպ հրճվանքը խառնվել էր դպրոցի միակ առաջին դասարանցու թոթովանքին՝ հնչեցնելով հայատառ այբուբենը: Շուտով կավարտվի ուսումնական տարին և փոքրիկ Աննա Գյուրջյանը՝ ով դեռ երեկ ոտք դրեց այս սուրբ օրրանը, այսօր արդեն տառաճանաչ է: Աշակերտը հրաժեշտ էր տալիս այբբենարանին, նրա ոգևորությունը մեծ էր, իսկ ուսուցչուհուն և ծնողներին պատել էր հուզմունքն ու ուրախությունը: Փոքրիկ Աննան հանդես եկավ գեղեցիկ ասմունքով, իսկ կրտսեր դպրոցի աշակերտները նրան էին միացել՝ ողջունելու և ոգևորելու: Նրանք ներկաներին հիացրին իրենց երգ ու պարով:
Դասվար Վ. Մինասյանը շնորհավորեց իր սանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ ուսման մեջ:                                                                                                    Շնորհավորանքին միացավ նաև դպրոցի տնօրեն Ա. Հովհաննիսյանը և Աննա Գյուրջյանին շնորհեց գրաճանաչության վկայական:






















Комментариев нет:

Отправить комментарий