пятница, 28 апреля 2017 г.

Ուղղագրության մրցույթ

1.Օրվա իրադարձությունը՝   Խաղ-լոտո
2.Անվանումը՝    <<Ուղղագրության մրցույթ>>
3.Կատարման ժամկետը` 26.04. 2017թ.
4.Պատասխանատուն՝ Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Անուշ Պողոսյան
 5. Կազմակերպիչ /ներ/ը՝  Դասվարներ՝  Անուշ Պողոսյան, Մարինե Գրիգորյան
 6.Նպատակ /ներ/ ը.
v  զարգացնել  արագ կողմնորոշվելու  ունակությունը
v  հարստացնել աշակերտների բառապաշարը
   7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
<<Մայրենի >> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում  կազմակերպվեց ուղղագրության մրցույթ , որն իր  բնույթով  տարբերվում  էր մյուսներից  նրանով  , որ այն իրականացվեց լոտոյի տեսքով : Մինչ  մրցույթը սկսելը , դասվար  Անուշ Պողոսյանը ներկայացրեց  խաղ-լոտոյի յուրաքանչյուր  փուլի կանոնները :Այն բաղկացած էր 5 փուլից , որոնք  վերաբերվում էին ձայնավորների  և  բաղաձայների ուղղագրությանը: Այնուհետև  աշակերտներին տրվեցին քարտ-թերթիկներ , որոնց վրա  առկա էին ուղղագրական  կանոններին վերաբերող բառեր: Մրցավար Անուշ Պողոսյանի հրահանգով  պարկից  դուրս էին  բերվում  մեկական բառ, իսկ աշակերտները  համապատասխան տեղում  սոսնձում էին բաց թողնված  տառը:
Խաղ-լոտոյի յուրաքանչյուր  փուլում  իր վաստակած  միավորներով  աչքի ընկավ  ԿԱՊԿՈՒ աշակերտ Սամվել Սիմոնյանը:Մրցույթի վերջում տնօրեն Մերի Գանդալյանը  հաղթող ճանաչված 3 աշակերտի ՝ Սամվել Սիմոնյանին, Արամ Պողոսյանին և Անի Գյուրջյանին  հանձնեց պատվոգրեր ՝ կոչ անելով  ուսման մեջ լինել  առաջատար  և մշտապես  հարստացնել   բառապաշարը:
8.Մասնակցում էին՝   2-րդ ,  3-րդ  և 4-րդ դասարանների աշակերտները
          9.Կահավորվածությունը՝ գերազանց
         10. Ներկաները.   Տնօրեն՝  Մ. Գանդալյան , ուսուցիչներ  և աշակերտներ:









Комментариев нет:

Отправить комментарий