пятница, 21 апреля 2017 г.

Հովհաննես Այվազովսկի - 200

<< Ջուրն իմ կյանքն   է >> խորագիրը կրող միջոցառում ՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության  << Մեր մեծեր-2017>>  շարքում տեղ գտած  հայազգի հանճարեղ  և անգերազանց ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու  200-ամյակին :
2017թ. ապրիլի 19-ին Սյունիքի մարզի <<Եղեգի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ  միջոցառում ՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության  << Մեր մեծեր-2017>>  շարքում տեղ գտած  հայազգի հանճարեղ  և անգերազանց ծովանկարչին , ում մասին գիտեն բոլորը,  նույնիսկ մարդիկ , ովքեր շատ հեռու են  արվեստից:Միջոցառումը ՝ նվիրված Հովհհաննես Այվազովսկու  200-ամյակին,  կրում էր << Ջուրն իմ կյանքն   է >> խորագիրը:
Ժորա Մուսայելյանը  միջոցառման սկզբում խոսեց << Ձկնորսները ծովի ափին >> լեգենդի մասին , որը վկայում էր  Այվազովսկու  համաշխարհային փառքի գաղտնիքները , որից հետո  աշակերտները ներկայացրեցին նրա կյանքը  և գործունեությունը : 8-րդ, 9-րդ և  10-րդ դասարանի  աշակերտները պատմեցին  Այվազովսկու 5 կտավների գաղտնիքները ՝ << Դևերով կտավ>> , <<Կյանքի և մահվան արանքում >> . <<Տագնապի աղետ >> , <<Գտնել մարդասպանին>> և                            << Հանդիպում գերեզմանոցում >>: Այնուհետև դիտեցին տեսանյութ  , որը տեղեկացրեց   նաև ծովանկարչի մյուս կտավների  և ընտանեկան կարևոր դրվագների մասին :
Այվազովսկու  շունչն էր տիրում  միջոցառման  դահլիճում :Աշակերտները  փորձելով ընդօրինակել մեծն  ծովանկարչին,  նկարում էին ՝  գործի դնելով  իրենց նախասիրություններն ու ընդունակությունները:
Միջոցառման  վերջում դասվար  Մարինե Գրիգորյանը  ևս մեկ անգամ կարևորեց  Հովհաննես Այվազովսկու  դերն ու նրա թողած ժառանգությունը  հայ իրականության մեջ:

Պատասխանատու՝ Եղեգի միջնակարգ դպրոցի  տնօրեն Մ. Գանդալյան

Կազմակերպիչներ՝ Ա.Պողոսյան, Ժ.Մուսայելյան, Մ.Գրիգորյան














Комментариев нет:

Отправить комментарий