вторник, 11 апреля 2017 г.

Բաց դաս ,, Մայրենի ,, առարկայից


1.Օրվա իրադարձությունը՝   Բաց դաս:
2.Առարկան   Մայրենի:
3.Դասի թեման/ վերնագիրը   Ա. Բիտով <<Մատենադարան>>:
4.Կատարման ժամկետը՝    11.04.2017թ.
5.Պատասխանատուն՝     Հումանիտար մեթոդմիավորման նախագահ Մ. Կոստանյան:
6. Ուսուցիչ՝     Մ. Ադամյան:
7.Նպատակ /ներ/ ը.   
Ø  Իմանա՝ Մատենադարանի դերն ու նշանակությունը:
Ø  Ճանաչի այն, որպես ճարտարապետական կառույց:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
      Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Ադամյանը դասը սկսեց մտագրոհով, թեմայի շուրջ հարցեր ուղղելով աշակերտներին: Այնուհետև դիտեցին տեսանյութ Մատենադարանի մասին, որից հետո ուսուցչուհին կարդաց նոր դասը, դուրս գրեցին անհասկանալի բառերը: Աշակերտներին հաղորդվեց լրացուցիչ նյութ, այնուհետև հայտորոշիչ թեստի օգնությամբ ստուգվեց, թե աշակերտներն ինչ իմացան Մատենադարանի մասին: Վերջում հանձնարարվեց տնային աշխատանք:
9.Կահավորվածությունը՝   լավ:
10. Ներկաները.   Տնօրեն՝ Մ. Գանդալյան, ԴԱԿ՝  Ն. Իսակյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ  Մ. Կոստանյան,   դասվարներ՝ Ա. Պողոսյան, Մ. Գրիգորյան, մաթեմատիկայի ուսուցիչ՝ Ն. Բադալյան, անգլերենի ուսուցչուհի՝  Մ. Օսիպյան:






Комментариев нет:

Отправить комментарий