среда, 26 апреля 2017 г.

Բեմականացում՝ ,, Բութի գանգատը ,,

1.Օրվա իրադարձությունը՝  բեմականացում
2.Անվանումը՝ <<Բութի գանգատը>>
3.Կատարման ժամկետը՝ 26.04.2017թ.
4.Պատասխանատուն՝ հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Մ.Կոստանյան
5.Կազմակերպիչ/ներ/ը՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ՝ Մ.Կոստանյան,Մ.Ադամյան
6.Նպատակ/ներ/ը՝ 
·         Աշակերտները  կարևորեն կետադրական նշանների դերն ու նշանակությունը բանավոր և գրավոր խոսքում:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը,տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2017թ. ապրիլի 26-ին Եղեգի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում 3-10-րդ դասարանների աշակերտները բեմադրեցին Գ.Գևունցի  <<Բութի գանգատը>>: Սկզբում երաժշտության ներքո <<Ուղղագրությունը>> հրավիրեց բոլոր կետադրական նշաններին, թագադրեց, այնուհետև << Բութը >> սկսեց իր գանգատը՝ պնդելով, որ փոխեն անունը: <<Ուղղագրությունը>> ժողով հրավիրեց, որպեսզի քննարկեն գանգատը, որը վերջում մերժվեց: Բեմականացման ընթացքում յուրաքանչյուր կերպար բացահայտեց իրեն՝ ներկայացնելով կիրառման առանձնահատկությունները:
 Բեմականացումն իր ձևաչափով կազմակերպված էր, ուսանելի և հետաքրքիր, նկատելի էր աշակերտների ակտիվությունն ու բեմական խաղը:
Վերջում հայոց լեզվի ուսուցիչներ Մ.Կոստանյանն ու Մ.Ադամյանը նշեցին, որ <<Կետադրությունը>> հայոց լեզվի հարուստ զինանոցի կարևոր բաժիններից է և թե՛ բանավոր, թե՛  գրավոր խոսքում ունի իր ուրույն դերն ու նշանակությունը:
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում էին՝ 3-10-րդ դասարանների աշակերտները;
10.Ակտիվ էին՝ մասնակից բոլոր աշակերտները;

11.Ներկաները՝ դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյան, ուսուցիչներ,աշակերտներ:







Комментариев нет:

Отправить комментарий