пятница, 21 апреля 2017 г.

Ընթերցանության մրցույթ՝ ,, Ժամանակ մի՛ կորցրու, կարդա ,,

1.Օրվա իրադարձությունը՝    Ընթերցանության մրցույթ:
2.Անվանումը՝   <<Ժամանակ մի՛ կորցրու, կարդա՛>>:
3.Կատարման ժամկետը՝    19.04.2017թ.:
4.Պատասխանատուն՝    Առարկայական մեթոդմիավորման նախագահ Անուշ Պողոսյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   դասվար Մարինե Գրիգորյան :
6.Նպատակ /ներ/ ը. 
v  Աշակերտների մեջ սերմանել  սեր ընթերցանության նկատմամբ
v  Կարդալու կարողություննների և հմտությունների զարգացում
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
<< Մայրենի >> առարկայի  մակարդակի ուսումնասիրության  շրջանակներում անցկացվեց  ընթերցանության  մրցույթ ՝ <<Ժամանակ մի՛ կորցրու, կարդա՛ >>  խորագրով: Սկզբում աշակերտները արտասանեցին  հանելուկներ, ասույթներ ընթերցանության և  գրքի  մասին՝    կարևորելով  Կարլեյլի խոսքերը .<<Ընթերցանությունը մտքի  համար նույնն է , ինչ  ֆիզիկական վարժությունը ՝ մարմնի>>:
Ընթերցանության մրցույթը բաղկացած էր 2 փուլից, որի  ընթացքում գնահատվեցին աշակերտների կարդալու տեխնիկան , առոգանությունը, ընթերցանության կարողություններն  ու հմտությունները: Առաջին փուլում աշակերտները ընթերցեցին  իրենց կողմից նախօրոք  ընտրած  հեքիաթները  , իսկ 2-րդ  փուլում՝ անծանոթ տեքստեր:
Հաղթող ճանաչված  3 աշակերտներ՝ Արամ Պողոսյանը, Սամվել Սիմոնյանը , Անի Գյուրջյանը  արժանացան պատվոգրերի և խրախուսական նվերների:
8.Կահավորվածությունը՝    լավ:
10.Մասնակցում  էին        1-4-րդ   դասարանների  աշակերտները: 
11.Ակտիվ  էին.  Սամվել Սիմոնյանը,Արամ Պողոսյանը:

12. Ներկաները.  ԴԱԿ՝ Ն.Իսակյան, ուսուցիչներ, աշակերտներ։








Комментариев нет:

Отправить комментарий