четверг, 13 апреля 2017 г.

Բաց դաս ,, Մայրենի ,, առարկայից:

1.Օրվա իրադարձությունը՝   Բաց դաս:
2.Առարկան ՝  Մայրենի:
3.Դասի թեման/ վերնագիրը՝   <<Երգ ու տաղ>> բաժնի ամփոփում:
4.Կատարման ժամկետը՝    13.04.2017թ.:
5.Պատասխանատուն՝     Հումանիտար մեթոդմիավորման նախագահ Մ. Կոստանյան:
6. Ուսուցիչ՝     Մ. Կոստանյան:
7.Նպատակ /ներ/ ը.   
Ø  Ամրապնդել և համակարգել աշակերտների ունեցած գիտելիքները թեմայից:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
      <<Մայրենի>>  առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում տեղի ունեցավ  բաց դաս 5-րդ դասարանում: Դասը սկսվեց այբբենական աղոթքով, թեման <<Երգ ու տաղ>> բաժնի ամփոփումն էր՝ նպատակ ունենալով  ամրապնդել ու համակարգել աշակերտների ստացած գիտելիքները: Հարց ու պատասխանի և սալիկահանդեսի միջոցով աշակերտները վերհիշեցին և ամփոփեցին ամբողջ բաժնի նյութը: Քանի որ բաժնում տեղ գտած բանաստեղծությունները նաև երգվում են, հնչեց Գ.Սարյանի <<Կարոտ>>  և Ս.Շահազիզի  <<Երազ>> ստեղծագործությունները, որոնց ելևէջների ներքո աշակերտներն անհատական պաստառների վրա ամբողջացրին իրենց ստացած տպավորություններն ու պատկերացումները: Գրատախտակին
 օրինակների  միջոցով  նրանք  անդրադարձան նաև բառերի հնչյունափոխությանն ու շեշտադրությանը: Այնուհետև  ուսուցչուհին <<Անհատական հանձնարարությունների փոխստուգման>> մեթոդիկայի միջոցով վերհանեց յուրաքանչյուր աշակերտի  թյուրըմբռնումները՝ հաջորդ դասին շտկելու համար:
9.Կահավորվածությունը՝   լավ:
10. Ներկաները.   Տնօրեն՝ Մ. Գանդալյան, ԴԱԿ՝  Ն. Իսակյան, դասվարներ՝ Ա. Պողոսյան, Մ. Գրիգորյան, ռուսաց լեզվի ուսուցչուհի՝ Հ.Գրիգորյան, անգլերենի ուսուցչուհի՝  Մ. Օսիպյան,հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Մ.Ադամյան, զինղեկ Ժ.Մինասյան:









Комментариев нет:

Отправить комментарий