вторник, 25 апреля 2017 г.

Խաղ - մրցույթ


2017թ. ապրիլի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում <<Հայոց լեզու>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ.Կոստանյանը նախաձեռնել էր խաղ-մրցույթ, որի նպատակն էր հարստացնել աշակերտների բառապաշարը և ամրապնդել գիտելիքները:Խաղ-մրցույթն ընդգրկում է հարցեր և տրամաբանական առաջադրանքներ  հայոց լեզվից և գրականությունից՝ <<Օգնիր գուշակել բառը>>, <<Համապատասխանեցնել  շրջասույթները  գրողների հետ>>,

<<Նշանակետ>>,<<Խառնաշփոթ>>, <<Գուշակիր մեղեդին՝ նշելով հեղինակին ու ստեղծագործությունը>>,<<Ո՞վ է պատկերված նկարում.նշել  երեք ստեղծագործություն>>, <<Ճշգրիտ պատասխան՝ մեկ բառով>>: Նախօրոք ձևավորված թիմերը մրցեցին ութ փուլերում, իսկ առավելագույն միավորներ հավաքած <<Գիտունիկներ>> թիմը տնօրեն Մ.Գանդալյանի կողմից արժանացավ պատվոգրի:
Վերջում Մ.Կոստանյանը կոչ արեց աշակերտներին առավելագույնս ուսումնասիրել հայոց լեզուն՝ մեջբերելով Ջ.Բայրոնի խոսքերը. <<Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն>>:












Комментариев нет:

Отправить комментарий