среда, 26 апреля 2017 г.

Բաց դաս ,,Մայրենի,, առարկայից

1.Օրվա իրադարձությունը՝   բաց  դաս
2.Առարկան   ՝ Մայրենի
3.Դասի թեման/ վերնագիրը   Գրավոր աշխատանք ՝ կրկնություն
4.Կատարման ժամկետը՝    25.04.2017թ.
5.Պատասխանատուն՝    Առարկայական  մեթոդմիավորման նախագահ ՝ Անուշ Պողոսյան
6. Ուսուցիչ՝    Դասվար՝  Անուշ Պողոսյան
7.Նպատակ /ներ/ ը.
·         Աշակերտները կկրկնեն ածականի մասին ունեցած գիտելիքները
·         Կգտնեն տրված ածականին համապատասխան  գոյականներ , բայեր ՝ հարստացնելով  իրենց բառապաշարը
·         Աշակերտներին մղել  ակտիվության
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
<<Մայրենի >>առարակայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում 3-րդ դասարանի դասվար  Անուշ Պողոսյանը  անցկացրեց բաց դաս ՝ կրկնելով և ամրապնդելով <<Ածական >> թեման:Թեման ավելի մատչելի դարձնելու  և  կրտսեր դպրոցականի ընկալունակությանը համապատասխանեցնելու  համար դասի սկզբում աշակերտները դերային խաղով  ներկայացրեցին իրենց անցած խոսքի մասերը ՝<<Գոյական>>, <<Բայ >>, <<Ածական>>, և արտասանեցին բանաստեղծություններ դրանց վերաբերյալ:
Ելնելով դասի նպատակներից ՝ ուսուցչուհին  ուսումնական  պարապմունքի բոլոր փուլերը իրականցնում էր տարաբնույթ հնարքներով , խաղերով  և քարտային աշխատանքներով ՝ հարստացնելով նաև նրանց բառապաշարը:Որպես ֆիզկուլտ դադար ՝ աշակերտները խաղացին հետաքրքիր խաղ ՝ զարգացնելով  արագ կողմնորոշվելու ունակությունները:
Դասը հագեցած էր , բազմաբովանդակ  և ուսանելի:Այն համապատասխանում էր դասանյութին ներկայացվող պահանջներին:
9.Կահավորվածությունը՝   գերազանց:
10. Ներկաները.   Տնօրեն ՝ Մ.Գանդալյան ,
ԴԱԿ՝  Ն. Իսակյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ  Մ. Կոստանյան,   դասվար՝ Մ. Գրիգորյան, , անգլերենի ուսուցչուհի՝  Մ. Օսիպյան, բնագիտության ուսուցչուհի ՝ Մ.Ավագյան,հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Ադամյան:







Комментариев нет:

Отправить комментарий