пятница, 14 апреля 2017 г.

,, Մեր մեծերը ,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝    ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝   << Մեր  մեծերը>>:
3.Կատարման ժամկետը՝    14.04.2017թ:
4.Պատասխանատուն՝    տնօրեն `Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   գրադարանավար  Ն. Իսակյան:
6.Համագործակցող/ները/`  հայոց լեզվի ուսուցչուհի  Մ. Կոստանյան:
7.Նպատակ /ներ/ ը. 
v  Իմանան  ապրիլ   ամսվա  ծնված մեր  մեծերին:
v  Կարևորելով  ընտանիքի  և շրջապատի ազդեցությունը  մարդու, անհատի բնավորության կազմավորման ու դաստիարակության գործում ՝ծանոթացնել  նաև  նրանց 
ընտանիքների   անդամներին   լուսանկարներով , առկա նկարներով:
v Մանրամասն տեղեկություններ, հետաքրքիր պատմություններ  իմանան   Համո Սահյանի   կյանքի ու գործունեության, ինչպես նաև նրա ընտանիքի,ընկերների մասին:
8.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
Սկզբում   աշակերտները  դիտեցին տեսանյութ , որը բացահայտեց Հ. Սահյանի  կյանքն ու ստեղծագործական աշխարհը:Այնուհետև   ներկայացրին Հ.Սահյանի  քրոջ՝ Հասմիկ Գրիգորյանի  հուշերն ու  պատմությունները ՝ նվիրված եղբորը: Աշակերտների  շուրթերից  հնչեցին նաև  բանաստեղծություններ: Իսկ վերջում լսեցին Հ. Սահյանի  որդու  ՝ Նաիրի Սահյանի  հարցազրույցը , որը պատմեց  Սահյանի  ընտանեկան  կյանքից  մանրամասներ:
9.Կահավորվածությունը՝    գերազանց:
10.Մասնակցում  էին    4-րդ, 7-11-րդ  դասարանների  աշակերտները: 
11. Ներկաները.  Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ։





Комментариев нет:

Отправить комментарий