среда, 5 апреля 2017 г.

,,Բնությանը տեր ենք անմնացորդ,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝    Ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝   <<Բնությանը տեր ենք անմնացորդ>>:
3.Կատարման ժամկետը՝    05.04.2017թ.:
4.Պատասխանատուն՝    Առարկայական մեթոդմիավորման նախագահ Ա. Պողոսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Ս.Սարգսյան:
6պատակ /ներ/ ը. 
·         Ճանաչեն, սիրեն և պաշտպանեն թռչուններին:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
2017 թվականի ապրիլի 5-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Բնությանը տեր ենք անմնացորդ>> ցուցատախտակի թարմացում <<Ճանաչենք, սիրենք և պաշտպանենք թռչուններին>> խորագրով՝ նվիրված թռչունների պաշտպանության միջազգային օրվան: Այն կազմակերպվել էր դպրոցի բակում՝ գարնանային ուրախ մթնոլորտում, երաժշտության հնչյունների ներքոՍկզբում կենսաբանության ուսուցչուհի Ս.Սարգսյանը ներկայացրեց թռչունների կատարած դերն ու նշանակությունը՝ կարևորելով նաև նրանց պաշտպանությունը: Այնուհետև մասնակից աշակերտները հերթով ցուցադրեցին գունազարդ նկարներ՝ հետաքրքիր տեղեկություններ հաղորդելով նրանց մասին: Վերջում ուսուցչուհին կոչ արեց նպաստել թռչունների բազմացմանը, պաշտպանել նրանց: Աշակերտները դպրոցի բակում գտնվող սերկևիլի ծառին ամրացրին թռչնաբույն՝ հույս ունենալով, որ այն կծառայի որպես թռչնի տնակ:
8.Կահավորվածությունը՝    լավ:
9.Մասնակցում  էին     7- րդ , 8- րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ  դասարանների  աշակերտները: 
10.Ակտիվ  էին.  Միլենա Պողոսյանը, Սիրանուշ Սահակյանը, Արմեն Առաքելյանը, Էդիկ Առաքելյանը, Տիգրան Գաբրիելյանը, Սվետլաննա Գրիգորյանը, Մարիա Մարկոսյանը, Մարգարիտա Գևորգյանը, Գառնիկ Սահակյանը, Սամվել Մելքոնյանը:
11. Ներկաները.  Տնօրեն Մ. Գանդալյան, ԴԱԿ՝ Ն. Իսակյանուսուցիչներ, աշակերտներ:


Комментариев нет:

Отправить комментарий