пятница, 7 апреля 2017 г.

Փրկության տապան՝ մեսրոպյան այբուբեն

Ապրիլի  6-ին մաշտոցյան  շունչն  էր թևածում  Եղեգի միջնակարգ  դպրոցում :Իր  առաջին գրքին  ՝ <<Այբբենարան>> -ին , հրաժեշտ էր տալիս դպրոցի միակ առաջին դասարանցին ՝ Թաթուլ Գաբրիելյանը ՝ դասընկերների ընկերակցությամբ :Գեղեցիկ զարդարված բեմում ելույթ էր  ունենում 8 ամիս առաջ  դպրոցի  շեմին ոտք դրած  թոթովախոս  մանուկը:Ներկա  գտնվող  հյուրերը մտովի տեղափոխվեցին 5-րդ դար , երբ Մաշտոցը Սահակ Պարթևի և Վռամշապուհ արքայի աջակցությամբ  ստեղծեց հայոց  տառերը, որոնք հետագայում  դարձան  հայ ժողովրդի  լինելության  և պահպանման զինվորները:Աշակերտները իրենց ասմունքով  , պարով , բեմադրությամբ , հայոց գրերին նվիրված երգերով վկայեցին , որ գրաճանաչ են  և պատրաստ են  իրենց գիրը սերտելու ՝ պահպանելու  մշակույթը , ճանաչելու   և հպարտանալու  իրենց նախնիների  սխրանքներով  ու սերունդներին թողած դասերով  ու խորհուրդներով :
Ներկաները տպավորված ու հիացած  էին աշակերտների ակտիվ ելույթներով :Դասվար Անուշ Պողոսյանը  միջոցառման վերջում շնորհավորեց  իր սանին ՝ մաղթելով  նորանոր  հաջողություններ  և  ձեռքբերումներ  ուսման մեջ :Շնորհավորանքներին  միացավ  նաև աշակերտի ծնող ՝ Աշխեն Գաբրիելյանը :

Սիլվա Կապուտիկյանի << Հայ պատանու երդումը մայրենի լեզվին >> բանաստեղծությամբ տեղի ունեցավ  երդման արարողությունը և տնօրեն Մերի Գանդալյանը  Թաթուլ Գաբրիելյանին շնորհեց  տառաճանաչության վկայական: Նա հիացել էր  գեղեցիկ հանդեսով  և համոզված է , որ  1-ին դասարանցին  կհաղթահարի  բարդ  ու դժվար  ուղին , քանի որ  արդեն  տառաճանաչ և գրաճանաչ է :

Комментариев нет:

Отправить комментарий