воскресенье, 23 апреля 2017 г.

Դաս-միջոցառում` ,,Ապրելու ապրիլ,,

1.Օրվա իրադարձությունը՝    Դաս-միջոցառում:
2.Անվանումը՝    <<Ապրելու ապրիլ>>:
3.Կատարման ժամկետը՝    21.04.2017թ.:
4.Պատասխանատուն՝   Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Մ. Կոստանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  Պատմության ուսուցչուհի՝  Ա. Առաքելյան:
6.Նպատակ /ներ/ ը.
·         Հիշատակել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը:
·         Գնահատել 1915թ.  ինքնապաշտպանական հերոսամարտերի պատմական նշանակությունը Մեծ եղեռնի  օրերին:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Դաս-միջոցառման սկզբում 7-12-րդ դասարանների աշակերտները ներկայացրեցին կարևոր տեղեկություններ Մեծ եղեռնից, ապա հանդես եկան բանաստեղծական հուզիչ տողերով:Թեկուզև  չեն սպիանում անցած դարի վերքերը, չեն դադարում նաև կարոտի երգերը…հայի ճակատագիրն է՝ ապրել  ու արարել…
Այնուհետև աշակերտները անդրադարձան  1915թ. Վանի   և Սուետիայի ինքնապաշտպանական մարտերին՝ որպես հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագների՝ բարձր գնահատելով  հայերի  ոգու արիությունն ու  կենաց մահու պայքարը եղեռնական օրերին: Միջոցառումն ավարտվեց մոմավառությամբ:
Ամեն վառվող մոմալույսի ճրագը լուռ,
          Մի խորտակվող տիեզերքի պատմություն  է անսքող,
           Մի խաչքարի տառապանք է  սիրտ ապշեցնող,
           Իրար ձուլված ցավերի կայծակնային բռնկում է հոգեցունց…
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում էին  ՝    7-12-րդ      դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.   Մասնակից բոլոր աշակերտները:
11. Ներկաները.   Դպրոցի տնօրեն՝  Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ:










Комментариев нет:

Отправить комментарий